Բաժիններ՝

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը «Al-Beruniy» միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամները` Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ավարտեցին ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից:

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Մարտիրոսյանը և Սարգսյանը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով վաստակել է 6.5 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728