![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-11-Feb-2025-10-56-PM-7644.jpg)
Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև շաբաթ օրվա կեսօր ազատ չարձակի պատանդներին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ բանակը ներկայումս ուժեր է կուտակում անկլավի ներսում և սահմանների երկայնքով:
«Համաձայնագիրը խախտելու և մեր պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հետո երեկ երեկոյան ես հրամայեցի Իսրայելի պաշտպանության բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում և շրջակայքում: Այս գործողությունն իրականացվում է այս պահին և կավարտվի մոտ ապագայում»,- ասել է վարչապետը տեսաուղերձում։