![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/l-0x0wh-1200x699z-06552-770x_.jpg)
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու մտադրության մասին հրապարակումները: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի-ն, Դենդիասը պատասխանել է խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը։
Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել Իսրայելում կամ այլ երկրում արտադրված նորերով:
«Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել» – ասել է Դենդիասը։
Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրները։