Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը Եվրոպա իր առաջին այցի ընթացքում չի հայտարարի Կիևին օգնություն տրամադրելու մասին. լրատվամիջոց

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը Եվրոպա իր առաջիկա այցի ընթացքում չի հայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Հեգսեթը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է այցելելու փետրվարի 12-ին։ AP-ին հայտնի է դարձել, որ նա չի հայտարարի Կիևին նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին և, ընդհանրապես, չի նախատեսում հանդիպել Ուկրաինայի ներկայացուցիչներին: Դաշնակիցների հետ առաջիկա հանդիպման ընթացքում Պենտագոնի ղեկավարը նախատեսում է ավելի շատ լսել:

Փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա «Ռամշտայն»-ի ձևաչափով հանդիպումը, ինչպես նաև Եվրամիության երկրների և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս