«Թոկի պես՝ Նիկոլով փաթաթվել են մեր վզին. չխեղդվելու համար այն պետք է դեն շպրտել». Աննա Մկրտչյան

«Հարգելի հայրենակիցներ, ընդամենը վերջերս պարզվեց, որ հարևան Վրաստանում չհաջողված, բայց երկիրը զավթելու փորձի վրա ավելի քան 40 միլիոն էին ծախսել։ Իսկ որքա՞ն ծախսած կլինեն Հայաստանում պետական հեղաշրջման հաջողված փորձի վրա, կարծում եմ՝ կարող եք պատկերացնել»,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա, շատ է խոսվում այն մասին, որ իշխանազավթները հնարավոր ամեն ինչ արել են, աններելի ամեն քայլ, էլ ի՞նչ պիտի անեն՝ դավաճանել են, ծախել, ահաբեկել, սպանել, կեղեքել են, ինչո՞ւ չի ստացվում սրանց հեռացումը։

«Պատասխանն իր էության մեջ կայանում է նրանում, որ իրենց տերերին դեռ պետք են, բա այդքան փող են ծախսել իրենց բերելու վրա։ 2018 թվականին Հայաստանում պետական հեղաշրջում կատարելու վրա այդքան ռեսուրս են ծախսել, հո հեշտ ու հանգիստ չե՞ն թողնելու ու հեռանան՝ առանց հայկականությունը վերջնականապես բնաջնջելու։ Հո ձեզ թույլ չե՞ն տալու հայրենիք, երկրի շահ պաշտպանել։

Սրան զուգահեռ՝ մեկ հարց կա, բա լավ, ինչպե՞ս եկան, ո՞վ բերեց։ Այս հարցի պատասխանն էլ շատ ակնհայտ է, եթե ցանկություն կա ուղիղ նայել կատարվածին։ Իրականում թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ, ընդ որում՝ իրենց իսկ խոստովանությամբ, տարբեր երկրներում հեղաշրջումներ կատարած ուժերի կողմից Հայաստանում ծվարել էին տարբեր կազմակերպություններ, որոնց նպատակը միայն քանդել, կեղծել, ստել, Հայաստանի տարբեր շերտերի միջև ատելություն սերմանելն էր։ Մենք, իհարկե, այստեղ բացառություն չենք, աշխարհի տարբեր պետություններում թաքնված հեղաշրջումները հենց այսպես է, որ տեղի են ունենում՝ շատ մեծ փողով պետք է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են ծախվելու։ Եվ մեզ մոտ էլ են գտել մեկին, որ հայ ժողովրդին ցավեցնելն իր համար հաճույքով դարձրեց իր համար փող աշխատելու միջոց՝ աթոռի պահպանության հենարան»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության պահպանությունը տեսավ միայն Արցախը ծախելու, օրեցօր անկայունացող Հայաստանը դեպի բռնապետացում տանելու ճանապարհով։ Հաճույքով ստանձնեց դերը՝ տրորելու հայոց պետականությունն ու արժեքները։

«Այ սրա համար են արվում բոլոր տեսակի գունավորները, վարդերը և թավիշները, որ թոկի պես, իսկ մեր դեպքում՝ Նիկոլով փաթաթել են մեզ, խեղդամահ են անելու։ Խեղդամահ չլինելու համար պետք է այդ թոկը դեն շպրտել»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս