Ինչպես տեղի ունեցավ Հայոց պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը, որի կազմակերպիչներից է նաև նույն Ալեն Սիմոնյանը. Նարեկ Գալստյանը հիշեցնում է

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը երբ կարող է վերադառնալ Արցախ, ցինիկաբար պատասխանում է, թե «պետք էր կռվել»։

Եկեք միասին հիշենք, թե ինչպես տեղի ունեցավ Հայոց պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը, որի կազմակերպիչներից է նաև նույն Ալեն Սիմոնյանը։

1. Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2019 թ-ին մերժեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկը, շիլաշփոթ առաջացրին բանակցային գործընթացում ու «ազատեցին միջնորդների ձեռքերը», որից հետո Ադրբեջանը ստացավ հարձակման կանաչ լույս։

2. Բուն պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները ռազմաճակատը վերածեցին «բարդակի»՝ չկարողանալով կամ չուզելով կազմակերպել պետության՝ ռազմական ռելսերին անցում կատարելու իրենց պարտականությունը։

3. Բազմաթիվ վկայությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը չուզեց կանգնեցնել պատերազմն այն ժամանակ, երբ դեռ ընկած չէին Հադրութն ու Շուշին՝ այս կերպ թույլ տալով ադրբեջանցիներին զարգացնել իրենց հաջողությունները Արցախի ներսում։

4. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանն ու յուր թիմակիցները հրաժարվեցին թողնել ԼՂ հիմնախնդիրը սերունդներին, ինչպես դրա մասին առաջարկվում էր ռուսական կողմից, վազեցին Պրահա ու ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն ուկրաինական ճակատում խրված ՌԴ-ին լեգիտիմ հնարավորություն տվեց մեր հաշվին իրականացնել զիջումներ Ադրբեջանին ու Թուրքիային։

5. Գորիս-Կապան մայրուղին ու բազմաթիվ այլ տարածքներ առանց մեկ կրակոցի ադրբեջանցիներին տված իշխանությունը հրաժարվեց կատարել իր իսկ ստորագրած հայտարարության 9-րդ կետը՝ տրամադրել ճանապարհ ռուսական զորքերով, ինչը հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքն ու շուրջ մեկ տարի սովի մատնել արցախցիներին։

6. Արցախում իր պրոտեժե Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո երկրում ստեղծվեց փակուղային իրավիճակ, փաստի առջև կանգնած արցախցիներն ընտրեցին Շահրամանյանին իբրև նախագահ այն պարագայում, երբ «բանը բանից» արդեն անցել էր։

7. Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ ԶՈՒ-ն լուռ հետևում էր, թե ինչպես են կոտորվում արցախցիները, որոնք մեկ տարի սովի էին մատնված, չունեին դիմադրելու հնարավորություն։

8. Արցախի ընկնելուց հետո ՔՊ-ականները կայենական հպարտությամբ հայտարարեցին, թե «ՀՀ-ն վերականգնեց իր սուվերենիտետը»։

Սա է դեպքերի հիմնական ընթացքը՝ փաստագրված, վկայություններով, ոչ վաղ անցյալի պատմություն, որի ապացույցները հազարներով են»։

Տեսանյութեր

Լրահոս