Բաժիններ՝

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը մտադիր է բարձրացնել քաշային կարգը:

«Մոտ մեկ ամիս է, ինչ սկսել եմ նորից մարզվել, քանի որ նախորդ տարի`աշխարհի առաջնությունից առաջ, ծանր վնասվածք ստացա, որի պատճառով չկարողացա մասնակցել աշխարհի առաջնությանը: Մոտ երկու ամիս է՝ բուժվում էի: Կարծում եմ՝ մեկ ամիս մարզվելու համար նորմալ արդյունք է Հայաստանի առաջնությունում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը բավարար չէ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնության համար:

«Դեռևս երկու ամիս կա Եվրոպայի առաջնությանը: Փորձելու եմ ավելի մոտենալ նախկինում իմ բարձրացրած կիլոգրամներին, որոնցով հաղթել եմ ու դարձել մեդալակիր»,- ասաց նա:

Ծանրորդն ընդգծեց, որ ծանրամարտում լինում են վնասվածքներ, որոնք դժբախտաբար, միշտ մնում եմ մարզիկի հետ, խնդիրը մարզիկի բնավորության ու օրգանիզմի դիմադրողականության մեջ է:

«Մեծ է հավանականությունը, որ կսկսեմ հանդես գալ ավելի բարձր քաշային կարգում: Սպորտային տեսանկյունից ավելի լավ է բարձրանալ, քանի իջնել, այդ դեպքում վնասվածքների հավանականությունն էլ քիչ է»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին փետրվարի 14-ից կսկսի մարզական հավաքը Ծաղկաձորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս