![](/banners/BeFunky-design.jpg)
«Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ հրապարակմանը՝ պնդելով, որ ես կեղծիք եմ տարածել․ Հիմա՝ փաստերով». Արթուր Չախոյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/477094171_592474583783443_1824398150521370517_n.jpg)
Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ հրապարակումից հետո մի շարք ՔՊ-ականներ և ՔՊ-ի լրատվամիջոցները անդրադարձել են իմ հրապարակմանը՝ պնդելով, որ ես կեղծիք եմ տարածել։
Հիմա՝ փաստերով.
Ես անդրադարձել էի Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված 22 վայրկյան տևողությամբ տեսանյութին, որի վերաբերյալ գրել էի, որ «նստել է 7 համարի ավտոբուսը»։ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութը ներկայացնում է փուլ առ փուլ գործողությունները՝ ինչպես է նա օգտվում TelCell-ից, ինչպես է քայլում դեպի կանգառ, և ինչպես է տեսանյութում երևում 7 համարի ավտոբուսի մոտենալը, այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտնվում է ավտոբուսի մեջ, իսկ հետո իջնում է 11 համարի ավտոբուսից, այլ ոչ թե 7 համարի։
Ըստ ՔՊ-ականների՝ կեղծիքն այն է, որ տեսանյութում չի երևում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը նստել 7 համարի ավտոբուսը, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ համարում են, որ իմ հրապարակումը ԿԵՂԾ է։
Նույն ՔՊ-ի առաջ բերած պնդումներով ասում եմ՝ թող ՔՊ-ականները հիմնավորեն, որ Նիկոլ Փաշինյանը 7 համարի ավտոբուսը չի նստել, չէ՞ որ այդ նույն սկզբունքով տեսանյութում չի երևում, թե նա որ համարի ավտոբուսն է նստում։
Դե հիմա ՔՊ-ականներին ինչպես բացատրեմ, որ հասկանան… նման թերի հրապարակած տեսանյութները անվանում են «կիքս» տալ, քանի որ իրականում անհնար է, որ մարդ կարա նստի 7 համարի ավտոբուս, բայց իջնի 11 համարի ավտոբուսից։ Սակայն, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 22 վայրկյան տևողությամբ տեսանյութը ներկայացնում է փուլ առ փուլ գործողություններ, և իրենց հրապարակած տեսանյութի կիքսի արդյունքում ստացվում է այնպես, որ նա նստել է 7 համարի ավտոբուսը։
Ստեղ են ասել, նույնիսկ հասարակ 22 վայրկյանանոց տեսանյութ չեն կարողանում հրապարակել առանց կիքս տալու, ու հիմա մեղավորներ են փնտրում, որ իրենց հերթական թերացումների պատասխանատվությունը գցել ուրիշի վրա։
Ես նույնիսկ չեմ զարմանա, եթե հայտարարեն, որ կեղծիք եմ տարածել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը նման տեսանյութ չի հրապարակել, և դա հիմնավորեն նրանով, որ այն հրապարակել է նրա օգնական Արմանը, այլ ոչ թե հենց Նիկոլ Փաշինյանը»։