Բաժիններ՝

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի առաջնության ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Գոռ Սահակյանը։

«Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական: Քաշային կարգ չփոխելու ուրիշ տարբերակ չունենք: Ամեն ինչ կանեմ, բոլոր սխալներս կուղղեմ։ Մարզավիճակս գնահատում եմ մոտավորապես 70 տոկոսով պատրաստ: Քանի որ աշխարհի առաջնությունից հետո մեկ հավաք ենք անցկացրել, գերազանց մարզավիճակում չէի: Սակայն բավարար էին այն կիլոգրամները, որոնք բարձրացրեցի: Քիչ-քիչ հարմարվում եմ նոր քաշային կարգին, բայց Եվրոպայի առաջնությունից հետո քաշային կարգերը նորից փոխվելու են` ամենայն հավանականությամբ, 73 կգ կդառնա 71 կգ»,- ասաց Սահակյանը:

Վերջինիս խոսքով` միայն Եվրոպայի առաջնությունից հետո ինքը վերջնականապես կհստակեցնի քաշային կարգը, որը պետք է որոշի մարզիչների հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս