![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները քարշարկման եղանակով բեռնատարները դուրս են բերել արգելափակումից
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/476340615_602566959406077_9140973342142721669_n.jpg)
Փետրվարի 9-ին, ժամը 11:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, ճանապարահատվածում առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ժամը 11։45-ից մինչև 18։11-ն ընկած ժանակահատվածում քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 28 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը. խցանումից դուրս է եկել և երթևեկությունը շարունակել 155 մարդատար և 165 բեռնատար ավտոմեքենա: