![](/banners/BeFunky-design.jpg)
Սպանվածը տաքսու վարորդ էր. Հրազդանում կատարված սպանության հետքերով
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-OUNc3LNSNnaye7.jpg)
Այսօր լուր տարածվեց, որ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզային և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքայՈստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։
Սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց նաև, որ սպանվածը բռնի տեղահանված արցախցի է։
ՆԳՆ-ից 168.am-ին տեղեկացրեցին, որ Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին։
«Փետրվարի 8-ին ժ.05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ:
Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՆԳՆ-ից։
168.am-ի հրազդանյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, սպանվածը տաքսիստ է, և սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է ուղեվարձը չվճարելու շուրջ։
Մեր աղբյուրները նաև շեշտեցին` սպանված արցախցին բռնի տեղահանված չէ։ Հայաստանում է ապրում արդեն 6 տարուց ավելի։