Բաժիններ՝

ՀԱՄԱՍ–ը հայտարարել է իսրայելցի պատանդների անունները, որոնց կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ

ՀԱՄԱՍ-ը ուշացումով հայտարարել է 3 իսրայելցի պատանդների անունները, որոնց փետրվարի 8–ին կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Օհադ Բեն Ամին, Էլի Շարաբին և Օր Լևին պատանդ էին վերցվել 2023 թվականի հոկտեմբերի 7–ին:

Փետրվարի 7–ին ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մեղադրել էր Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և նախատեսված վերջնաժամկետը լրանալուց հետո չէր հրապարակել 3 իսրայելցի պատանդների անունները, որոնք պետք է փոխանակվեին պաղեստինցի գերիների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս