![](/banners/BeFunky-design.jpg)
2 տարվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 107.439 երկրաշարժ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/31359-1.jpg)
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2023-ին Քահրամանմարաշ նահանգում (պատմ. Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո որքան երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է շուրջ 107.439 ստորգետնյա ցնցում, որից 73.402-ը հետցնցումների տեսքով։ Այդ երկրաշարժերից 734-ը ունեցել են 4 բալից ավելի ուժգնություն։
Սեյսմոլոգները զգուշացնում են, որ երկրաշարժի գոտում հետցնցումները որոշ ժամանակ կարող են շարունակվել, քանի որ Թուրքիան գտնվում է ակտիվ խզվածքային գծերի վրա և երկրաշարժի բարձր ռիսկ ունեցող երկրների շարքինէ դասվում։