Բաժիններ՝

Նեթանյահուի՝ Թրամփին նվիրած փեյջերը ոսկեզօծ էր. Times of Israel

Իսրայելի վարչապետի աշխատակազմից խոստովանել են, որ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հանդիպման ժամանակ ոսկեզօծ փեյջեր է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Դրա մասին գրել է Times of Israel-ը։

«Նվերը խորհրդանշում է վարչապետի որոշումը, որը հանգեցրեց շրջադարձային պատերազմի և դարձավ «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կամքը կոտրելու մեկնարկային կետ»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:

Հաղորդագրությունում նշված է, որ գործողությունն «արտահայտում է Իսրայելի հզորությունը, տեխնոլոգիական գերազանցությունն ու խորամանկությունը թշնամիների դեմ պայքարում»։

Հիշեցնենք, որ 2024-ի սեպտեմբերի երկրորդ կեսին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում փեյջերներ և շարժական ռադիոներ պայթեցվեցին: Միջադեպի հետեւանքով զոհվեց մոտ 40, վիրավորվել՝ ավելի քան 3000 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս