Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները
Փետրվարի 6-ին շվեյցարական Նիոնում կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:
Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի հոկտեմբեր: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2027 թվականի ամռանը՝ Ալբանիայում և Սերբիայում:
Խմբային փուլի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: