Ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդումը մտահոգիչ է. դա բացառիկ դեպքերում պետք է կիրառվի. Մանասյան

Ատելության հրահրման հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումն իմ կողմից դիտարկվել է մտահոգիչ, լրագրողների հետ զրուցյում, անդրադառնալով Ղարիբ Բաբայանի ձերբակալմանը, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա նշեց, որ խոսքը կարող է լինել ատելություն հրահրող, բայց նման խոսքի համար քրեական պատասխանատվությունը պետք է կիրառելի լինի բացառիկ դեպքերում.«Միևնույն ժամանակ հստակ արձանագրել եմ, որ, այո, չի կարելի արդարացնել որևէ մեկի կողմից ատելության խոսքի տարածումը»։

Դիտարկմանը՝ թեպետ ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ անընդունելի է միևնույն ժամանակ նաև ասել էիք, թե անթույլատրելի է նաև ատելության խոսք տարածելը, սա երկակի ստանդարտ չէ՞, Մանասյանն ասաց.

«Գաղափարն այն է, որ խոսքը կարող է ընկալվել որպես ատելություն կամ լինել ատելության խոսք, բայց քրեաիրավական պատասխանատվություն նման խոսքի համար բացառիկ դեպքերում պետք է կիրառելի լինի, և դա է պատճառը, որ ես դա մտահոգիչ եմ համարել»:

Մանասյանը նշեց, որ միևնույն ժամանակ հստակ արձանագրել է, որ այո, անկախ նրանից, որ ինքը մտահոգիչ է համարում քրեական հետապնդման իրականացումը նման հիմքով, նաև որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել վիրավորանքի, ատելության խոսքի տարածումը:

Նշենք, որ Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս