![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/39544da8_1975_40b5_90b0_b369dda32368_cx0_cy5_cw0_w1023_r1_s.thumb_.jpg)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:
Սյունիքի մարզում, Դիլիջան քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:
Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։