Եվրամիությունը 310 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային
Թուրքիայում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության ներկայացուցիչ Յուրգիս Վիլջինսկասը հայտարարել է Թուրքիային 310 մլն եվրո ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԵՄ-ն նվիրաբերությունն իրականացնում է «Ֆինանսական աջակցության ֆոնդեր նախքան ԵՄ-ին անդամակցելը» ծրագրի շրջանակներում:
Այն տրամադրվելու է 2025-ից 2027 թվականների ընթացքում և նպատակ ունի բարձրացնել Թուրքիայում գործող ընկերությունների մրցունակությունը: