Զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր
Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Այս մասին հայտնել է Аrmtimes-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Ներքին գործերի նախարարությունից հաստատել են տեղեկությունները: «Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը:
Ըստ նրա՝ զոհվողը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն: