Օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց գործն անում, զգո՛ն եղեք. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել,՝ կից գրելով․

«Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.

– Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։

Անցորդը պատասխանում է.

– 20 հատ հայի գլուխ կկտրեմ։

Ու թեև հարցվողն ամենայն հավանականությամբ Ադրբեջանից է, բայց դա որևէ կերպ չի փոխում պատասխանի էությունը։

Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։

Զգո՛ն եղեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728