Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ. կոնգրեսական Ֆրենք Փալոնե

Ես հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կոնգրեսական մի քանի գործընկերների հետ։ Դրա մասին X սոցիալական ցանցում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոնեն։

«Մենք քննարկել ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններն ամրապնդելու և կայուն, արդար խաղաղության համաձայնագրի հասնելու ուղիները։ Ես կշարունակեմ պնդել մեր երկրների միջև բոլոր մակարդակներում համագործակցության ընդլայնումը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այս օրերին այցով ԱՄՆ-ում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728