ԱՄՆ արտաքսման ցանկում ավելի քան 1500 Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի կա

Անցյալ տարվա նոյեմբերի դրությամբ ԱՄՆ-ից արտաքսվածների ցանկում եղել է Վրաստանի 833 քաղաքացի, հաղորդում է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE)՝ ի պատասխան Fox News-ի հարցման։

Ընդհանուր առմամբ, կալանքի տակ չգտնվող 1 միլիոն 445 հազար 549 օտարերկրացու արտաքսման հրամաններ են տրվել։ Նրանցից 337-ը ուներ ԽՍՀՄ, 845-ը՝ Հարավսլավիայի, 254-ը՝ Չեխոսլովակիայի քաղաքացիություն։

ICE արտաքսման ցանկերում ներառված են նաև Ադրբեջանի 709, Հայաստանի 2808, Թուրքիայի 3103, Ռուսաստանի 3518, Ուկրաինայի 1862 և Բելառուսի 323 քաղաքացիներ, հայտնում է «Новости Грузия»-ն։

Տեսանյութեր

Լրահոս