Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված
Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին։
Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։