Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծել է կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այս տարածաշրջանում օտար ուժերի միջամտության դեմ Իրանի քաղաքականությունը։ Դրա մասին Պեզեշքիանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Պեզեշքիանն ընդգծել է Իրանի շահագրգռվածությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: «Մենք նաև ընդգծում ենք առևտրի և տրանսպորտի խոչընդոտների արագ վերացման անհրաժեշտությունը և ողջունում ենք երկու երկրների միջև փորձի փոխանակումը», -նշել է նա։

Նա մատնանշել է Իրանի քաղաքականությունը՝ հակազդելու կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխությանը և տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը։

«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ «Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում և տարաձայնությունների կանխում»,- ընդգծել է Իրանի նախագահը։

«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը», -շեշտել է նա։

Պեզեշքիանը հույս է հայտնել նաև Ալիևի Թեհրան այցի կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս