Բաժիններ՝

LiveChef. Համաշխարհային նորույթ. Բարձրակարգ օնլայն ռեստորան

Ռեստորան, որն այցելում է հաճախորդին և ոչ հակառակը…

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է կատարվում ձեր սիրելի ռեստորանի խոհանոցում:

Ուզո՞ւմ եք վստահ լինել, որ ձեր պատվիրած ուտեստը պատրաստվում է բարձրորակ և թարմ սննդամթերքներից՝ սանիտարահիգիենիկ իդեալական պայմաններում:

Live Chef-ը աշխարհում միակ հավելվածն է, որը բացառիկ հնարավորություն է տալիս խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևելու ձեր ուտեստի պատրաստման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արագ կհասնի ձեր սեղանին:

Կարող եք տեսնել, թե լավագույն խոհարարներն ինչպես են կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով ձեր ուտեստը կատարելության։

Ամեն մի շարժում, ամեն գործողություն հենց ձեր էկրանին:

Եթե Դուք նույնիսկ ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։

Մեր առաքելությունն է՝ փոխել սննդի առաքման և սպասարկման մշակույթը:

Պատվերները տեղափոխվում են մեքենաների և առաջին անգամ հատուկ դրոնների միջոցով, որոնց շնորհիվ ձեր պատվերները տեղ կհասնեն շատ արագ և տաք վիճակում , իսկ ցանկության դեպքում մեր պրոֆեսիոնալ մատուցողները կապահովեն ձեր միջոցառման բարձրակարգ սպասարկումը։

Առաջին անգամ Հայաստանում հասանելի է LiveChef ֆուդ թրաքի ծառայությունը

Շարժական խոհանոցը, Լայվ Շեֆ խոհարարները և սպասարկող անձնակազմը պատրաստ են իրականություն դարձնել ձեր երազանքի ճաշկերույթը ՝ ձեր նախընտրելի վայրում։

Live Chef հավելվածն առաջարկում է ֆանտաստիկ, չկրկնվող ֆյուժն մենյու, առաջատար պրոֆեսիոնալ խոհարարներ, բարձրակարգ և յուրօրինակ սպասարկում և բարձրակարգ, բացառիկ ծառայություններ։

Միացե՛ք սննդի սիրահարներին ամբողջ երկրում, ովքեր ոչ միայն պատվիրում են ուտելիք, այլև զգում են խոհարարական արվեստի բոլոր նրբությունները:
LiveChef-ի  յուրաքանչյուր պատվեր ուղեկցվում է ձեր վստահությամբ:
Զգացեք ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան:

Միացե՛ք մեզ այս խոհարարական ճամփորդության ժամանակ Հավելվածը կարող եք ներբեռնեք Apple Store-ից կամ Google Play-ից։

Լայվ Շեֆ օնլայն ռեստորան նախագիծի հեղինակն ու իրականացնողը հեղինակավոր ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերությունն է:

LiveChef – Ապրիր պահը՝ վայելելով համը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս