Թուրքիան Բանգլադեշին 18 հատ բազմափող հրթիռային համակարգ է մատակարարել
«Army Recognition» ռազմական նորությունների հարթակը գրում է, որ Թուրքիան շարունակում է ուժեղացնել Բանգլադեշի ռազմական կարողությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Բանգլադեշ են մատակարարվել թուրքական արտադրության 18 հատ «TRG-230» և « TRG-300» բազմափող հրթիռային համակարգեր:
Զուգահեռաբար նշվում է, որ Բանգլադեշը նախատեսում է Թուրքիայից ձեռք բերել 26 հատ «TULPAR» տեսակի թեթև տանկ:
Նշենք, որ ավելի վաղ աֆրիկյան պետության զինանոցը համալրվել էր թուրքական արտադրության «TB2» անօդաչու թռչող սարքերով, «COBRA-II 4×4» զրահապատ մեքենաներով, «BORAN» 105 մմ-նոց քարշակային հաուբիցներով, «CİRİT» տեսակի հրթիռներով և շատ այլ նմանատիպ զենք-զինամթերքով: