Թուրքիայից աֆրիկյան երկրներ արտահանման ծավալները հասնում են ռեկորդային ցուցանիշի

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) հրապարակել է Թուրքիայից Աֆրիկա արտահանման տվյալները։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի արտահանումն աֆրիկյան երկրներ 2024-ին աճել է՝ հասնելով 19 մլրդ 419 մլն դոլարի։ Արտահանման ծավալները 2023-ի համեմատ տարեկան կտրվածքով աճել է 1.7%-ով և արտահում կատարվել է աֆրիկյան 56 երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արտահանման 77.3%- ը կատարվել է մայրցամաքի 10 առաջատար երկրներ՝ Ալժիր, Ջիբութի, Մարոկկո, Գանա, Հարավային Աֆրիկա, Լիբիա, Եգիպտոս, Նիգերիա, Սենեգալ և Թունիս: Այս երկրներ, ընդհանուր առմամբ, իրականացվել է 15 մլրդ 14,1 մլն դոլարի արտահանում։

Թուրքայից ամենաշատ արտահանումը (3,5 միլիարդ դոլար) կատարվել է Եգիպտոս, վերջինիս հաջորդում են Մարոկկոն՝ 3.1 մլրդ դոլարով և Լիբիան՝ 2.5 մլրդ դոլար։

Դեպի Աֆրիկա վաճառքը կազմել է Թուրքիայի ընդհանուր արտահանման 7,4%-ը։ Հիմնականում արտահանվել են քիմիական նյութեր, սննդամթերք, էլեկտրաէներգիա, տեքստիլ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս