Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEİK) Թուրքիա-Եգիպտոս գործարար խորհրդի նախագահ Մուստաֆա Դենիզերը հայտնել է, որ վերջին տարիներին թուրքական ընկերություններն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Եգիպտոսի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դենիզերը ուշադրություն հրավիրելով Եգիպտոսում արված թուրքական ներդրումների վրա՝ նշել է, որ Թուրքիայի ներդրումները հասել են 3,5 մլրդ դոլարի և 2025 ու 2026-ին նախատեսվում է նվազագույնը 500 միլիոն դոլարի նոր ներդրումներ կատարել Եգիպտոսում։

Մասնավորապես նշվում է, որ Եգիպտոսում ներդրումներ են արվել զբոսաշրջության, մանրածախ առևտրի և պլաստիկի ոլորտներում ու այս կերպ աշխատանքի է տեղավորվել մոտավորապես 100.000 մարդ։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել էր 7 մլրդ դոլար, իսկ 2024-ին՝ 8 մլրդ 608 մլն դոլար և կողմերը մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս