Բաժիններ՝

Toyota-ն կրկին առաջատար է դարձել աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալներով

Ճապոնիայի Toyota Motor ավտոկոնցեռնն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում զբաղեցրել է առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքի ծավալներով։  Այդ մասին են վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալները։

Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին ընկերության վաճառքների ծավալները նվազել են 3,7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 փոխադրամիջոց։ Դա նրան թույլ է տվել հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։

2024 թվականին Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա. նրա վաճառքները տարվա ընթացքում նույնպես նվազել են՝ 2,3%-ով։

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն իրացրել է 7,23 մլն ավտոմեքենա ամբողջ աշխարհում ՝ 1%-ով պակաս, քան 2023 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս