Եվրոպական բորսայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 550 դոլարը
Եվրոպայում հունվարի 29-ին բորսայական առևտրի ընթացքում գազի գինը 2023 թվականի նոյեմբերի 15-ից հետո առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 550 դոլարի նշաձողը՝ օրվա սկզբից աճելով շուրջ 6 տոկոսով։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները:
Նիդեռլանդների TTF հանգույցում փետրվարյան պայմանագրերի արժեքը հասել է մինչև 552 դոլարի (1000 խորանարդ մետրի դիմաց) կամ 51.24 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժամի հաշվարկով:
Ավելի վաղ ТАСС-ը, վկայակոչելով Gas Infrastructure Europe-ի տվյալները, հայտնել էր, որ Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում (UGS) գազի պաշարները 55,5 տոկոսից ցածր են՝ ավելի քիչ, քան 2022-2023 թվականների ջեռուցման սեզոնի վերջին էին: Ջեռուցման ընթացիկ սեզոնի սկզբից Եվրամիությունը ստորգետնյա պահեստարաններից վերցրել է մոտ 47 միլիարդ խորանարդ մետր գազ: Եվրոպայում այս շաբաթ ավելի ցուրտ է, քան նախորդ յոթօրյակում էր: Ըստ կանխատեսումների, հաջորդ շաբաթը օդի ջերմաստիճանը շարունակելու նվազել:
Գների աճին նպաստել են նաև Նորվեգիայից գազի մատակարարման խափանումները: