Հարց. Որ պետությունն է Հայաստան մատակարարում ամենաէժան գազը, և ո՞ր պետությունից են իրականացվում ամենաշատ դրամական փոխանցումները՝ դեպի Հայաստան. Ֆարմանյան
«Մի քանի հարց-2 (տնտեսական)
1. Ո՞ր պետությունն է հանդիսանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողը ՀՀ տնտեսության մեջ, որի մասնաբաժինը կազմում է ընդհանուր օտարերկրյա ներդրումների շուրջ 70%-ը
2. Ո՞ր պետությունից են իրականացվում ամենաշատ դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց միջոցով դեպի Հայաստան, որը կազմում է ընդհանուր դրամական փոխանցումների շուրջ 70%-ը
3. Ո՞ր պետությունն է ՀՀ-ին մատակարարում ամենաէժան գազը
4. Ո՞ր երկիրն է հանդիսանում դեպի ՀՀ սննդամթերքի ամենամեծ մատակարարը, որը ՀՀ սննդամթերքի ներմուծման կառուցվածքում կազմում է շուրջ 77%
5. Բացարձակ թվով, ո՞ր երկրում են ապրում ամենաշատ հայեր, որը կազմում է շուրջ 3մլն. մարդ
Վերը նշված բոլոր հարցերի պատասխանը նույնն է. համապատասխան պետության հետ, ՀՀ իշխանությունների կողմից միջպետական հարաբերությունների հետևողական վատթարացումը ինչպե՞ս կբնութագրեք…»: