Սերժ Սարգսյանի օրոք աննախադեպ բան տեղի ունեցավ ԱՄՆ-ի ակտիվության մասով. Սարգսյան

«ԱՄՆ-ը մշտապես ակտիվ ներգրավվածություն է  ունեցել այն ժամանակ, երբ տեսել է ինչ-որ հնարավորություն հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սա կարևոր է հասկանալ, որովհետև 1994թ. դա դրսևորվեց Տեր-Պետրոսյանի այցով Վաշինգտոն, որովհետև նրա մոտեցումները Քլինթոնի վարչակազմը կիսում էր, այնուհետև եղավ Քի Վեսթը, երբ Երկրորդ նախագահը Լեռնային Ղարաբաղի հետ կապված քննարկման էր մասնակցում, իսկ Երրորդ նախագահի օրոք ֆուտբոլային դիվանագիտությունն էր.

«Այդ ժամանակ ամենաակտիվը ամերիկացիներն էին, մանավանդ՝ ֆուտբոլային դիվանագիտության առումով Քլինթոնը նույնիսկ երկու անգամ Հայաստան այցելեց, իսկ դա աննախադեպ բան էր, որովհետև իրենցից առաջ ընդամենը մեկ պետքարտուղար է Հայաստան այցելել՝ 1992թ., դրանից հետո նման այց չի եղել: Այնպես որ, ամերիկացիները հենց տեսնում են՝ այդ հնարավորությունը կա, իրականացնում են: Ինչո՞ւ, որովհետև ԱՄՆ-ում միշտ կարծիք է եղել, որ եթե Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն, ապա Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում նվազելու է: Սա գերտերությունների մրցակցություն է, և սրանից խուսափել հնարավոր չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս