Մակունցը պետք է փոխվի. ժամանակն է նրան հետ կանչել. Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը պնդում է՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը պետք է փոխվի:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ԱՄՆ նոր վարչակազմը կրում է նաև նոր արժեհամակարգ. «Պետք է հաշվի առնել, որ Մակունցն ակտիվ աշխատում էր դեմոկրատների հետ, այն ժամանակ, երբ հանրապետականներն ընդդիմություն էին, և այդ շփումները, ընտրությունների ժամանակ դեմոկրատներին աջակցությունը ակնհայտ էին:

Դեմոկրատները ՀՀ իշխանությունների կողմից ամենատարբեր խողովակներով աջակցություն էին ստանում. Դա հստակ կողմնակալություն էր՝ հօգուտ դեմոկրատների:

Կարծում եմ՝ Երևանին դեսպանը վստահեցրել է, որ Քամալա Հարիսի հաղթանակն անխուսափելի է, որն էլ հաշվի առնելով՝ Երևանում ինչ-որ քաղաքականություն են մշակել դեմոկրատների հետ աշխատելու տեսանկյունից: Դա տապալվել է, և «պլան Բ» այստեղ չկա, դրա համար կարծում եմ՝ հաշվի առնելով այն ընկալումը, որ Հայաստանի դեսպանը շատ ընդգծված դեմոկրատների հետ աշխատել է՝ ի տարբերություն հանրապետականների, ժամանակն է նրան հետ կանչել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031