Թուրքիայից Իտալիա արտահանման ծավալները հասել են ռեկորդային ցուցանիշի

Թուրքիայի արտահանղների միությունը (TİM) հրապարակել է տվյալներ 2024-ին Թուրքիայից Իտալիա արտահանման ծավալների վերաբերյալ։ Թուրքիայից Իտալիա արտահանման ծավալը 2024-ին կազմել է 11 մլրդ 993 մլն դոլար՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արձանագրվել է Թուրքիայից Իտալիա արտահանումների 7.9% տոկոսանոց աճ։

Ամենաշատ արտահանումը Թուրքիայից Իտալիա կատարվել է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտից (3.4 մլրդ դոլար)։ 1.5 մլրդ դոլարի արտահանում է կատարվել քիմիկան նյութերի, 1.1 մլրդ դոլարի պողպատի, 739.6 մլն դոլարի տեքստիլ արդյունաբերության ոլորտից։

Ամենաշատ արտահանում՝ 4.3 մլրդ դոլարի, իրականացվել է Ստամբուլից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031