Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդունել է, որ Եվրոպական Միությունում էներգիայի գներն ավելի բարձր են, քան Չինաստանում և ԱՄՆ-ում, բայց միևնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգառեսուրսներից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, նաև խոստացել է փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որում նախատեսվելու է ռուսական էներգակիրներից ամբողջական հրաժարում։

«Եվրոպայում էներգակիրների գներն առաջվա պես կառուցվածքային առումով ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում կամ Չինաստանում, և էապես տարբերվում են ԵՄ երկրներում: Ուստի մենք պետք է իջեցնենք դրանք՝ մինչև ավարտենք ռուսական հանածո վառելիքից հրաժարումը:

Երկու նպատակներն էլ կարևոր են. դրանց պետք է հասնել … Այս ամենը կդառնա նոր էներգետիկ պլանի մի մասը, որը մենք կներկայացնենք փետրվարին», – ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031