«Թուրք-ադրբեջանական տանդեմն է աջակցում իշխանություններին, հեռացնելը հեշտ չէ». Գառնիկ Դանիելյան

«Այսօր էլ մեր երկրի առջև կա լուրջ մարտահրավեր կապված սահմանազատման ու սահմանագծման հետ։ Ըստ իմ տեղեկությունների ու իմ հիմնավոր կասկածների՝ այդ գործընթացները, որ ասում էին՝ Ոսկեպարում ավարտված է, ավարտված չէ։ Այստեղ էլ են երեսպաշտություն անում, այստեղ էլ տեսախցիկներից այն կողմ ուրիշ բան են ասում, տեսախցիկների մոտ՝ ուրիշ։ Կրկին հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու»,- խորհրդարանում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով առաջիկա սահմանազատման գործընթացից, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ի՞նչ փուլում է «սրբազան պայքարը»։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ իր համար ամենակարևոր հայրենիքն է, կլինի դա «սրբազան շարժմամբ», թե մեկ այլ շարժմամբ։

«Հիմա Տավուշում էլի հայրենահանձնում է տեղի ունենալու։ Մենք մեր նյարդերի, առողջության հաշվին ամեն հալածանքի գնացել ենք ու գնում ենք, և ամենակարևորն այն է, որ սրբազան պայքարը շարունակվում է նույն ֆորմատով։

Մեր խնդիրը շատ արագ իրշխանություններին հեռացնելն էր, և եթե այս պահին մեր առջև դրված խնդիրները չեն իրականացել, դա չի նշանակում, որ տապալվել կամ ձախողվել ենք։ Պայքարը, որը մենք սկսել ենք Կիրանցից ու Ոսկեպարից, մեր պայքարի մեջ աննահանջ ենք եղել, հիմա էլ, եթե մեր մտավախություններն իրականանան, նորից պետք է պայքարենք։ Իհարկե, մենք ունենք մեր մեղավորության բաժինը, որ չենք հաջողել»,- շեշտեց Գառնիկ Դանիելյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են ստանձնել առաջնորդություն, ապա որևէ խնդիր չկա, նրանց հետ կփորձեն լեզու գտնել։

«Հայրենիքի փրկության շարժման ժամանակ կհիշե՞ք, թե որտեղից են հնչել հայտարարություններ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։ Թուրքիայի գլխավոր շտաբն ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարություն է արել։ Եթե մի իշխանության թուրք-ադրբեջանական տանդեմն է աջակցում, դժվար է այդ իշխանությանը հեռացնելը։

Ով ասեց, որ այս իշխանությանը հեռացնելն այս դեպքում հեշտ գործ է լինելու, հեշտ լիներ, մինչև հիմա կհեռացնեինք»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս