
Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 2025-ին Թուրքիայում ապրող ընտանքիների համար իրականացվելիք աջակցության ծրագրերին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Էրդողանը նշել է, որ յւորաքանչյուր ընտանիքում առաջին երեխայի ծնունդի համար մեկանգամյա վճարվելիք 300 լիրան (թուրքական արժույթ) բարձրացվում է մինչև 5.000 լիրայի (177.5 դոլար):
«Երկրորդ երեխայի համար ամեն ամիս կվճարվի 1500 լիրա, իսկ երրորդ և հաջորդ երեխաների համար ամեն ամիս կվճարվի 5.000 լիրա»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական «TGRT» լրատվակայքի ուղիղ եթերում լրագրող Իսա Քարաքաշը բողոքել էր առաջին երեխայի համար վճարվող 300 լիրայից՝ ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարից պահանջելով գումարի վերանայում: