Բաժիններ՝

ՌԴ պետդումայի նախագահը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ

ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Նիկոլաս Մադուրոյի հետ: Նա հանդիպման ժամանակ Մադուրոյին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը,  այս մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը:

Երրորդ ժամկետով Վենեսուելայի ղեկավար ընտրված Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Վյաչեսլավ Վոլոդինը ներկայացրել է Ռուսաստանը Մադուրոյի պաշտոնը ստանձնելու արարողությանը: Պետդումայի նախագահը մասնակցել է նաև երդմնակալության հանդիսավոր շքերթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031