Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք:

Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս. Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:

Արդեն երկրորդ Սուրբ Ծնունդն է, ինչ Արցախի հայությունը նշում է հայրենի տներից ու եկեղեցիներից ամբողջապես վտարված:

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն և հայոց աղոթքը կրկին հնչի մեր հինավուրց սրբատեղիներում:

Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի…

Ամրություն, լույս ու ջերմություն բոլորիդ ընտանիքներին»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031