Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի կեսերին Մոսկվա և Դուշանբե այցի ընթացքում հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Տաջիկստանի իր գործընկերների հետ։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մանրամասնելով, որ Մասուդ Փեզեշքիանն իր ռուս և տաջիկ գործընկերներ՝ Վլադիմիր Պուտինից և Էմոմալի Ռահմոնից երկու երկրներ այցելելու հրավեր է ստացել:

Գործակալության հաղորդմամբ՝ այցելությունների ընթացքում կստորագրվեն երկրների համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031