Բաժիններ՝

Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր

Ղազախստանում, Ղրղզստանում և Հնդկաստանում հաստատվել են մետապնևմովիրուսով վարակման դեպքեր։

Ղազախստանում հայտնաբերվել է վիրուսի 30, Ղրղզստանում և Հնդկաստանում՝ 2-ական դեպք։Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակային սեզոնի ընթացքում ուսումնասիրվել է 8,360 նմուշ, որոնցից որոշները հաստատել են մետապնևմովիրուսի առկայությունը։ Նախարարությունը հայտնել է, որ վիրուսի ակտիվությունը համընկնում է գրիպի և ՍՇՎ-ի սեզոնային աճի հետ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բնակչությանը կոչ է արվում խուսափել մարդաշատ վայրերից և սահմանափակել շփումները։

Ղրղզստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում գերակշռում են ՍՇՎ-ի դեպքերը, որոնց թվում գրանցվել է նաև մետապնևմովիրուսի 2 դեպք։ Հնդկաստանում, ըստ բժշկական հետազոտությունների խորհրդի, Կարնատակա նահանգում հայտնաբերվել է 2 դեպք։

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստանում գրանցվել է նոր մետապնեւմովիրուսի (hMPV) բռնկում, որը հանգեցրել է տեղական հիվանդանոցների գերծանրաբեռնվածության:

Մարդու մետապնևմովիրուսը դասական վիրուսներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ շրջանառվում է շատ երկրներում: Մետապնևմովիրուսը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով և առնվազն շփման-կենցաղային ճանապարհով։

Վարակի հիմնական ախտանշաններն են հազը, քթահոսությունը, շնչահեղձությունը, ջերմությունը, գլխացավը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031