
Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 161 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ կորուստների մասին չի հաղորդվում։