Բաժիններ՝

Նախ՝ երաշխիքներ Թրամփից, հետո միայն բանակցություններ ռուսների հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտի մասին առաջին բանակցությունները լինելու են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Միայն սրանից հետո կարող են բանակցություններ սկսվել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով նախագահի՝ ամերիկացի լրագրող Լեքս Ֆրիդմանի հետ հարցազրույցին։

Ֆրիդմանն Ուկրաինայի նախագահի հետ զրույցում ասել է, որ երազում է, որ հունվարի 25-ին Զելենսկին, Թրամփն ու Պուտինը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվեն հրադադարի և անվտանգության ամուր երաշխիքների շուրջ, իսկ հետո պայմանագիր ստորագրեն։

«Կարծում եմ՝ հունվարի 25-ին կամ մեկ այլ օր մենք (խոսքը Ուկրաինայի մասին է – խմբ.) կնստենք առաջին հերթին Թրամփի հետ։ Մենք կպայմանավորվենք, թե ինչպես կարող ենք դադարեցնել պատերազմը և Պուտինին»,- պատասխանել է Զելենսկին։

Նախագահն ընդգծել է, որ եթե Թրամփն Ուկրաինայի համար անվտանգության ուժեղ երաշխիքներ առաջարկի, ապա դրանից հետո կարող է խոսակցություն լինել ռուսների հետ։

«Եվ միայն այս ճանապարհով, և ոչ թե մենք երեքով անմիջապես նստենք», – ավելացրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս