Բաժիններ՝

Հս. Կորեան 2025 թվականին առաջին բալիստիկ հրթիռն է արձակել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալները։

Սա Հյուսիսային Կորեայի կողմից այս տարվա առաջին հրթիռի արձակումն էր: Reuters-ը նշել է, որ միջոցառումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Սեուլ կատարած այցի հետ։

Ճապոնիայի առափնյա պահպանության նախնական տվյալներով՝ արձակված հրթիռն ընկել է ծովը։ Ճապոնական NHK հեռուստաալիքը պնդում է, որ դա տեղի է ունեցել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Տոկիոն զգուշացրել է ջրերում գտնվող նավերի անձնակազմերին, որ եթե հրթիռի բեկորներ հայտնաբերվեն, նրանք պետք է անհապաղ կապ հաստատեն իշխանությունների հետ և խուսափեն դրանց մոտենալուց։

Փհենյանի իրականացրած արձակման կապակցությամբ Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է ճգնաժամային շտաբ՝ տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս