
Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։