Բաժիններ՝

Կարճաղբյուրում կանխվել է 207կգ սիգի ապօրինի որսը, որսագողերը դիմել են փախուստի

Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները, գիշերային հերթափոխի ընթացքում, Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

«Վարդենիս համայնքի, Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։

Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ, ընդհանուր քաշով 207կգ Սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1,035,000դր։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031