Բաժիններ՝

Հունվարի 9-ը սգո օր կլինի ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2024 թվականի հունվարի 9-ը հայտարարել է սգո օր՝ կապված ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված Բայդենի հայտարարության մեջ։

Գովաբանելով Քարթերի և նրա հանգուցյալ կնոջ՝ Ռոզալինի ներդրումն ու աշխատանքը Միացյալ Նահանգներում, Բայդենը կարգադրել է մի շարք միջոցառումներ և գործողություններ:

Մասնավորապես, Միացյալ Նահանգների նախագահի հրամանով Միացյալ Նահանգների դրոշը կիջեցվի Սպիտակ տան և բոլոր հասարակական շենքերի և տարածքների վրա, բոլոր ռազմական կետերում և ռազմածովային կայաններում, ինչպես նաև բոլոր դաշնային կառավարությունների շենքերի վրա, Կոլումբիայի շրջանում և ամբողջ Միացյալ Նահանգներում և նրանց տարածքներում բոլոր ռազմանավերի վրա՝ քարտերի մահվան օրից 30 օրվա ընթացքում:

«Ես նաև հանձնարարում եմ, որ նույն ժամանակահատվածում օտարերկրյա պետություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նմանատիպ միջոցներ ձեռնարկեն՝ դրոշները իջեցնեն արտերկրում իրենց դեսպանատների վրա, առաքելություններում, հյուպատոսական հիմնարկներում և այլ հաստատություններում, ներառյալ բոլոր ռազմական օբյեկտները, ռազմածովային նավերը և այլն:

Սույնով հանձնարարում եմ, որ պաշտպանության նախարարի հրամանով համապատասխան պատիվներ մատուցվեն զինված ուժերի ստորաբաժանումների կողմից։

Ես նաև սահմանում եմ 2025 թվականի հունվարի 9-ը որպես սգո ազգային օր ողջ Միացյալ Նահանգներում: Ես կոչ եմ անում ամերիկացի ժողովրդին հավաքվել իրենց համապատասխան պաշտամունքի վայրերում՝ հարգելու նախագահ Ջեյմս Էրլ Քարթերի հիշատակը: Հրավիրում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք կիսում են մեր վիշտը, միանալ մեզ այս հանդիսավոր միջոցառմանը»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը մահացել է 100 տարեկանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս