
Զիդանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ավարտելով իր երկրորդ պաշտոնավարումը, շարունակում է մնալ Մադրիդում, սակայն 2021 թվականի մայիսից ի վեր անգործ է։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Զիդանին հաճախ կապում են հնարավոր երրորդ վերադարձի հետ «Ռեալ», սակայն ֆրանսիացի մասնագետը մշտապես մերժում է այդ տարբերակները և մտադիր է այդ դիրքորոշմանը հետևել նաև 2025 թվականին։
Չնայած նրան, որ Կառլո Անչելոտին գտնվում է մեծ ճնշման տակ 2024/25 մրցաշրջանի անհաջող մեկնարկի պատճառով, Զիդանը չի նախատեսում զբաղեցնել նրա տեղը։ Ըստ Diario AS-ի՝ Զիդանը հավատարիմ է իր հիմնական նպատակին՝ ապագայում գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այնուամենայնիվ, Դիդյե Դեշամի պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Վերջին շրջանում Դեշամի անհաջող ելույթների պատճառով Զիդանի անունը կրկին հայտնվել է մամուլում։ Զինեդինը սպասում է և հույսը չի կորցնում մինչև Հյուսիսային Ամերիկայի Մունդիալը ազգային հավաքականի ղեկը ստանձնելու մասին։