
2025 թվական ենք մտնում հաղթանակով․ Հենրիխ Մխիթարյան

Ա Սերիայի 2024/25թթ․ խաղարկության 18-րդ տուրում «Ինտեր» ֆուտբոլային ակումբն արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկել է «Կալյարի»-ի դարպասը, հայտնում է Armsport-ը։
«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ է մտել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 80-րդ րոպեին։ Խաղից հետո ֆուտբոլիստը կիսվել է լուսանկարներով և գրառում կատարել։
«2025 թվական ենք մտնում հաղթանակով»,- գրել է Մխիթարյանը։