
Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցեց Կարեն Գրիգորյանը, ով 13 հնարավորից հավաքեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ տեղերը` լրացուցիչ միավորներով զբաղեցնելով 9-րդ տեղը:
Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը հավաքեցին 8-ական, Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, Տիգրան Պետրոսյանը` 7-ական միավոր: Արագ շախմատի աշխարհի այս առաջնության չեմպիոնը ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Վոլոդար Մուրզինն է, ով հավաքեց 10 միավոր:
Կանանց մրցաշարում 11 հնարավորից 6 միավոր հավաքեց Աննա Սարգսյանը, իսկ Էլինա Դանիելյանը ու Մարիամ Մկրտչյանը վաստակեցին 5-ական միավոր: Կանանց պայքարում լավագույնը հնդիկ Համպի Կոներուն է (8,5 միավոր):
Կայծակնային շախմատի ԱԱ-ն կկայանա դեկտեմբերի 30-31-ին: